Կարծում եմ՝ զինյալները ՊՊԾ գունդը գրավելիս երկու հիմնական խնդիր էին լուծում. պլան մինիմում՝ հանրության (նաև սփյուռքի ու արտաքին խաղացողների) ուշադրությունը կենտրոնացնել Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների գործողությունների վրա:

 

Դա շատ կարևոր էր, որովհետև նախկինում Սեֆիլյանի քաղաքական միջոցառումներին քիչ մարդիկ էին լինում, և անկեղծ լինելու համար ասենք, որ հանրային մեծ հետաքրքրություն որպես քաղաքական գործիչ Ժիրոն երբեք էլ չի ներկայացրել:


Եվ պլան մաքսիմում. հասնել նրան, որ իշխանությունն անկայունության դրևսորումներից զերծ մնալու նպատակով համակարգում փոփոխությունների գնա:

 

Պլան մինիմումի մասով, զինյալ խումբն իր առջև դրված խնդիրը լուծեց, ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց. զինյալները հերոսացվեցին:

 

Պլան մաքսիմումը ձախողված է, որովհետև իշխանությունը նման պայմաններում երբեք չի գնա պահանջված նախապայմանների կատարմանը, հակառակ դեպքում, ամեն անգամ, տարբեր զինված խմբեր նման քայլերի կգնան:

 

Այդ ժամանակ, եթե նույնիսկ Ժիրոյի թիմը գա իշխանության, մեկ է՝ դա չարիք կդառա հաջորդ բոլոր իշխանությունների համար:

 

Այս պահին զինյալների խնդիրը պետք է լինի՝ արժանապատիվ «էվակուացիայի» ապահովումը:

 

Արմեն Հովասափյան