Երեսպաշտության բացառի շոու է տիրում Հայաստանում։ Ամեն երեկո Խորենացու հարթակից ելույթ են ունենում քաղաքական ու հասարակակն ոլորտի ամենահակասական ու մարգինալ ներկայացուցիչները, որոնք իրար հերթ չտալով բացառիկ հիմարություններ են խոսում։ Կեղծավորություն, երկակի չափորոծիչներ, բացահայտ ապսուրդ, հայրիկյանական երգեր ու տոտալ անհետևողականություն։
Երեկվա հավաքից թերևս ռեկորդայինը Լևոն Բարսեղյանի բենեֆիսն էր, ով էլի՝ իրեն հատուկ հեգնախառը վուլգարությամբ հերթական «վերջին նախազգուշացումն էր» անում ռեժիմին ու պարբերաբար հղում էր անում հանձնած-որցրած հողերի թեմային։ Բայց մի վայրկյան․․․ նույն այդ Լևոն Բարսեղյանը չէ՞ր, որ սրանից մի քանի տարի առաջ իր Ասպարեզ ակումբում Գիորգի Վանյան անունով մի պիղծ գրանտակերի կողմից կազմակերպած Ադրբեջանական ֆիլմերի փառատոն էր հյուրընկալում, իսկ նման տականքությունից տարակուսողներին տկարամիտ անվանում․․․
Մի տեսակ չե՞ք տարակուսում, որ ադրբեջանաֆիլ այս կերպարը հիմա վայ-հայրենասիրական թեզեր է գոռում հարթակից։ Հակասություն չե՞ք տեսնում մարդում գործերի ու խոսքերի մեջ։ Ո՞չ։ Ես տեսնում եմ ու տեսնում եմ նաև, թե ինչ ահագնացող ծավալներով են մարդիկ կորցնում ինքնուրույն մտածելու հնարավորությունը։ Իսկապես որ՝ ամբոխները խելագարված։
Վազգեն Ղազարյան