Թուրքիան և Ադրբեջանը հնարավոր է շուտով դառնան դեպի Եվրոպա գազի մատակարարման տարանցիկ երկրներ: Այս մասին հայտրարել է Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Քափուջուն:

 

Այս հարցի քննարկման համար Թուրքմենստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները մինչև տարվա վերջ կհավաքվեն և կքննարկեն հարցը:

 

Ըստ թուրք դիվանագետի, Թուրքմենական գազը Կասպից ծովով պետք է անցնի Ադրբեջանի տարածք և Թուրքիայով մտնի Եվրոպա: Իսկ թե Ադրբեջանից Թուրքիա որ երկրի տարածքով պետք է անցնի այդ գազամուղը, չի նշվում:

 

Կարեն Հովհաննիսյան