Այսօր բրիտանական գահի  փոքրիկ ժառանգ արքայազն Ջորջը, ով այս կարճ ժամանակահատվածում  բնատուր գեղեցկության շնորհիվ հասցրել է արժանանալ թե Բրիտանիայի քաղաքացիների, թե  լրագրողների սիրուն, նշում է ծննդյան 3-րդ տարեդարձը:

 

 

Այս  առիթով փոքրիկի ծնողները՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, հրապարակել են որդու մասնակցությամբ նոր լուսանկարներ:

 

Նշենք, որ արքայազն Ջորջը պապից` արքայազն Չարլզից, ու հորից` արքայազն Ուիլյամից, հետո բրիտանական գահի ժառանգների շարքում 3-րդն է: Նրան հաջորդում է կրտսեր քույրը` արքայադուստր Շառլոթը: