ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, թե ԱՄՆ-ն դատապարտում է բռնության միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերը, իսկ ՀՀ իշխանություններին զսպվածության կոչ է արել:
«Դա միշտ էլ վատ գաղափար է, երբ ռազմական ուժի կիրառմամբ փորձում են տապալել կառավարությունը, որը ժողովրդավարական ճանապարհով է ընտրվել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքական փոփոխությունները տեղի ունեն ժողովրդավարական գործընթացների միջոցով»,– ավելացրել է նա։
Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ն այս իրավիճակում փաստում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ժողովրդավարական ճանապարհով են ընտրված՝ ստեղծված իրավիճակում ուղղակի աջակցություն հայտնելով իշխանություններին:
Մարինա Ներսեսյան