Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը պետք է սպասարկի ապագա ընտրությունները՝ խորհրդարանական և նախագահական:Զարուհին երևի նոր սահմանադրությունը ուշադիր չի կարդացել, հակառակ դեպքում կտեսներ, որ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու, նախագահը դառնում է սիմվոլիկ դեպք, ում ընտրում է խորհրդանաը:
Եթե Զարուհին փոփոխություններ է ցանկանում, կասի ու՞մ է տեսնում նոր խորհրդարանում: Փոփոխությունների մասին խոսում է մի մարդ, ով ղեկավարում է խմբակցություն, որտեղ ժառանգությունը ոչ մի ներկայացուցիչ չունի: Մարդիկ, ովքեր 5 հոգով 10 երգ երգեցին, իրար հայհոյեցին ու լքեցին զմիեանս:
Հեշտ է գծել, թե ինչ կարելի է անել, ինչ ժամկետներում, բայց երբ գալիս է գործելու ժամանակը, 0 արդյունք: Ի վերջո Զարուհին պետք է հասկանա, որ ճչալով երկիր չեն կառուցում:
Կներեք, ես իմ ապագան զառաներին, եղնուկյաններին և մյուսներին չեն մատուցի:
Վլադ Կարախանյան