РИА Новости-ի տեղեկություններով Թուրքիայում ձերբակալվեն են այն երկու օդաչուները,որոնք անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում կործանեցին ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը...Այդ մասին ռուսական լրատվամիջոցին հայտնել է մի թուրք բարձրապաշտոնյա...
Հ.Գ.Տապալված պետական հեղաշրջման փորձից հետո թուրքական բանակը Էրդողանի համար դարձավ քավության նոխազ...Իր կողմից գործած բոլոր հանցագործությունները Էրդողանը բարդելու է բանակի վրա...Հիմա էլ Թուրքիայի ֆաշիստ առաջնորդը առաջ է տանում այն թեզը,թե իբր ինքը տեղյակ չի եղել,որ թուրքական կործանիչը խոցել է ռուսական ռազմական օդանավը,որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները բավական երկար ժամանակ ճգնաժամի մեջ էին...
Էրդողանը մոռանում է,որ հենց իր կուսակից,երկրի վարչապետ Ա.Դավութօղլուն է ԶԼՄ-ներին ասել,որ ռուսական օդանավի խոցման հրամանը հենց ինքն է տվել...Կամ եթե ինքը տեղյակ չէր,ապա ինչու՞ էր մինչև այսօր հպարտանում,որ ԼԱՎ են արել կործանել են և եթե անհարժեշտություն լինի,ապա էլի կկործանեն...
Այսպես շարունակվելու դեպքում կպարզվի,որ հենց թուրք զինվորականներն են սպանել Քենեդիին,որոնք հիմա ընդվզեցին Էրդողանի դեմ...
Գագիկ Համբարյան