Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է մարտական վիճակի բերել զորքը, ռազմական ինքնաթիռները օդ բարձրացնել՝ կատարելու պարեկային թռիչքներ ամբողջ Թուրքիայի տարածքում:


Պարեկային թռիչքներով վերահսկողություն կիրականացվի նաև նախագահական համալիրի վրա:Ստամբուլում հայտարարվել է պարետային ժամ: Ստամբուլի անվտանգության գլխավոր տնօրինության ղեկավար Մուստաֆա Չալիշկան հայտարարել է, որ Ստամբուլի օդային տարածքում առանց նախազգուշացման կխոցվի ցանկացած թռչող սարք , եթե չունի համապատասխան թույլտվություն:


Քիչ առաջ Անկարայի դատարանը որոշեց ձերբակալել է 19 զինվորականի, որոնց թվում են Աքընջըն 4-րդ հիմնական ռազմաբազայի հրամանատար Ջեթ Բասեն, Հյուսիսային Ստամբուլի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Հաքան Էվրիմը, ծովակալ Օմեր Ֆարուք Հարմանչիկը և ռազմաօդային ուժերի գնդապետ Մուրաթ Քարաքուշը:

 

 

Կարեն Հովհաննիսյան