Վերջիվերջո Թուրքիան շուն-գել մեզ հարևան երկիր է գալիս: Իսկ ի՞նչ պետք է անի հարևանը, երբ իր հարևանը նեղն է: Կամ պետք է օգնի նրան այդ վիճակից դուրս գալու, կամ օգտվի այդ իրավիճակից, բայց ոչ երբեք էշի ականջում քնի:
Արդեն որքան ժամանակ է Թուրքիան խառը պատմությունների մեջ է: Ժողովրդական լեզվով ասած ՝ Թուրքիայի գլուխը խառն է: Օգնել իհարկե մենք չենք պատրաստվում , բայց այս իրավիճակից օգտվել իհարկե կարելի է: Բայց չէ, մենք նստում նայում ենք, մեր ԱԳ նախարարությունը ամենավերջինն է արձագանքում Թուրքիայում տեղի ունեցող խնդիրներին:
Լավ, ո՞նց կարելի է այդ կարգի անուշադիր լինել դարավոր թշնամուդ խնդիրների հարցում, շատ երկրներ երանի կտային, որ իրենց հարևան ու թշնամի երկրում այսպիսի իրավիճակներ լինեին, որ իրենց երկրի վրեժը ինչ-որ կերպ լուծեին: Իսկ մե՞նք, մենք քրդերին ենք քսի տալիս թուրքերի վրա: Մի բան էլ ջղայնանում ենք, որ դեռ Արարատը մեզ չեն վերադարձրել:
Արարատի մասին երազելուց առաջ շատ հարմար առիթ է Նախիջևանի հարցը վերջնականապես լուծելու համար:
Աշոտ Ասատրյան