Anadolu գործակալության տեղեկություններով,Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեջ կասկածվող շուրջ 754 զինվորական է ձերբակալվել,այդ թվում 5 գեներալներ...
Hurriyet-ը տեղեկացնում է,որ Անկարայում գերությունից ազատվել է բանակի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը,ում մինչ այդ թուրքական ԶԼՄ-ները ներկայացնում էին որպես պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ...Իսկ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարում էր,որ տեղեկություն չունի Աքարի գտնվելու վայրի մասին...
Ըստ թուրքական ԶԼՄ-ների տվյալների պետական հեղաշրջման փորձը կազմակերպել էին 46 զինվորականներ...
Րոպեներ առաջ The Associated Press-ը հրապարակեց Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչների անունները...Դա գնդապետ Մուհարեմ Քոսեն է, գնդապետ Մեհմեդ Օղուզ Աքսուն,փոխգնդապետ Դողան Ույսալը և մայոր Էրքան Աղինը...
Թուրքական բանակի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը ազատվել է պաշտոնից...Թուրքիայի վարչապետ Բ.Յըլդըրըմը լրագրողների տեղեկացրել է,որ Գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ Ումիդ Դունդարը...
Գագիկ Համբարյան