Իրադարձությունների նման զարգացումը Թուրքիայում և Էրդողանի՝ տոտալ իշխանություն հաստատելու փորձերի ձախողումը, կնպաստեն մեր հարևան երկրում առայժմ կառավարելի անկայունությանը։
Առկա իրավիճակից կօգտվեն և էլ ավելի կակտիվանան քրդերը՝ հնարավոր է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 


Մեր հարևան թշնամի երկրում նման իրավիճակը դրական կանդրադառնա Հայաստանի վրա։ Թուրքիան ստիպված կլինի միառժամանակ զբաղվել ներքին խնդիրներով և «ժամանակ չի մնա» աջակցել փոքր եղբորը՝ Ադրբեջանին՝ մասանավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, որի շուրջ
ինտենսիվ զարգացումներ են տեղի ունենում։

 


Կթուլանա նաև ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայի կողմից իրականացվող արշավը։
Ռուս-թուրքական հարաբերությունները ևս այլ ընթացք կստանան՝ ի օգուտ Ռուսաստանի։

 

Գրիշա Աղաջանյան