Ըստ ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության «Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին' ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները:»
Վերլուծելով վերջին 1 ամսվա ընթացքում պաշտոնական հաղորդագրությունները և զուգահեռաբար հաշվի առնելով զինծառայողների շրջանում խոսակցությունները հակառակորդի հանգիստ լինելու հետ կապված, նկատում ենք ,որ հակառակորդը այդ օրերի համեմատ բավականին ակտիվություն է ցուցաբերում ,օգտագործելով ավելի շատ հրաձգային զենքեր (ավելի քան 1400 կրակոց), օրեր առաջ ականանետ ,դիվերսիոն փորձ և երեկ՝ ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել,որը կարելի է որակել նաև դիվերսիոն փորձ, կամ փորձել են առավել «հարմարավետ» դիքեր զբաղեցնելու խնդիր լուծեն:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ ների տարածած հաղորդագրությունների ականի վրա պայթել է ադրբեջանական բանակի սպա՝ ավագ լեյտենանտ Թողրուլ Սայադ օղլու Մամեդովը,որը կարելի է ենթադրել , որ հենց այդ առաջխաղացման փորձի ժամանակ է պայթել:
Բանակում տեղի ունեցող ինժեներատեխնիկական, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և պաշտպանական ռեժիմով տարվող ծառայության հետ զուգահեռ կարծում եմ պետք է մեխանիզմներ մշակվեն զինծառայություն անցած (նաև չանծազ) ռեզերվային ուժերի հետ համապատասխան աշխատանքներ տանելու մասով ,որը մշտապես ռեզեռվային ուժերը կպահի առավել մարտունակ, բարձրացնելով մարտավարամասնագիտական հմտությունները և ավելի օպերատիվ հնարավոր կլինի արձագանքել սահմանային ցանկացած լարվածություններին:
Վիտալի Մանգասարյան