Ադրբեջանական կողմն անուղղակիորեն հաստատել է դիվերսիայի անհաջող փորձը ԼՂՀ զինված ուժերի հետ շփման գծում:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ տեղեկացված աղբյուրները, ականի վրա պայթելու հետեւանքով մահացել է ադրբեջանական բանակի սպա Թողրուլ Մամեդովը:Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին Աղդամի ուղղությամբ:

 


Ադրբեջանն անկախ բանակցային գործընթացում տեղի ունեցող զարգացումներից ինտենսիվ պատրաստվում է պատերազմի՝գնելով նոր զինատեսակներ, օրինակ Իսրայելից նորագույն Sand Cat զրահամեքենաներ, իսկ Ադրբեջանի տարածքում սկսել է հարվածային անօդաչուների, զրահատեխնիկայի արտադրությունը: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարն Ադրբեջանն արկերի առումով դառնալու է ինքնաբավ, իսկ մոտակա ժամանակներս այդ թվում Թուրքայի աջակցությամբ սկսելու է օդ-ցամաք, օդ-օդ, ցամաք-ցամաք հրթիռների արտադրությունը: ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ սեպտեմբերին Բաքուն կարող է ձեռք բերել պակիստանյան արտադրության կործանիչներ:

 


Այսինքն, ինչքան էլ հայկական կողմից խոսի փոխզիջումների՝իրականում կազանյան կամ մադրիդյան սկզբունքը միակողմանի զիջում է հանուն անորոշ ինչ-որ խոստումների, Ադրբեջանը շարունակում է իր կոշտ գիծը՝ամեն ինչ՝կամ պատերազմ բանաձևով: Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղն երբեք չի լինելու անկախ, իսկ Ադրբեջանի կազմում Ղարաբաղին կարող է տրամադրվել ինքնավարություն, օրինակ բերելով Նախիջևանը, որտեղ ոչ մի հայ, անգամ հայկական խաչքար ու եկեղեցի չի մնացել՝դա նույնպես Բաքվի իռոնիկ մեսիջն է:
Եթե անգամ պատկերացնենք այսպիսի իրավիճակ, որ հինգ շրջան վերադարձվում է Ադրբեջանին, ապա ով է կասկածում, որ նրանք հարձակվելու և կոտորելու են Արցախի ողջ բնակչությանը՝ամբողջ կուտակված ռազմական ներուժն օգտագործվելու այլ վայր չունի՝ՌԴ-ի, Վրաստանի, Իրանի կամ Թուրքիայի դեմ Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմել: Իսկ ինչ վերաբերվում է խաղաղապահներին, ապա հիշենք Հարավային Օսիան, որտեղ ռուս խաղապահների էին կանգնած և ինչ՞, դա կանգնեցրեց Սահակաշվիլին սկսելու Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի հրթիռակոծումն ու ներխուժումը՝իհարկե ոչ:

 


Խաղաղապահները մի գեղեցիկ օր հեռանալու են՝հինգ, տաս, քսան տարի անց և նրանց հեռացման հաջորդ իսկ առավոտ Ադրբեջանն արդեն իսկ իրեն համար շատ հարմարավետ դիրքերից հարձակվելու է՝Արցախի տարածքն առանց հինգ կամ յոթ շրջանների՝անվտանգության գոտու, ավելի հեշտ թիրախ է, քան այսօր, ու բնաջնջելու է հայ բնակչությանը:

 

Նրանք անգամ մարդասիրական միջանցք չեն տրամադրելու խաղաղ բնակչության համար՝Լաչինի և Քելբաջարի ճանապարհները փակվելու և ինչպես իրենց մեծ եղբայր Թուրքիան էր լուծում հայկակական հարցը 1915թ.-ին, Բաքուն նույն գործողության է դիմելու Արցախում՝Սումգայիթի, Բաքվի ջարդերի դեռ թարմ են բոլորի հիշողության մեջ: Իսկ ապրիլին Թալիշում ծեր մարդկանց ականջները կտրելն ու զինվորներին գլխահետելը մինչև այժմ բոլորի մոտ շոկ է առաջացնում: Այդպիսի երկրին փոխզիջում՝զիջում անելը կնշանակի դատապարտել Արցախը հայաթափման, իսկ Սյունիքը՝Նախիջանից ու մերձաարաքսյան շրջաններից ամենօրյա հարձակումների դատապարտելուն՝հինգ շրջանների վերադարձի դեպքում Սյունիքի արևելքում հայտնվելու են կրկին ադրբեջանական զորքեր, դիրքեր ու բնակավայրեր:

 

Արտեմ Բալասանով