Ֆրանսիայի Նից քաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով արդեն կա 80 զոհ:
Ահաբեկիչը (ծագումով Թունիսից) բեռնատար մեքենայի ղեկին նստած մխրճվել է Բաստիլի գրավման տոնը նշող ու Նիցի փողոցներից մեկում զբոսնող ամբոխի մեջ, որից հետո սկսել է գնդակահարել մարդկանց:

 


Իսլամական որևիցե խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:
Միևնույն ժամանակ Իսլամական պետության ԶԼՄ-ներում ուղերձներ են տարածվում, որտեղ իսլամականները սպառնում են Վաշինգթոնին և Բեռլինին:

 

 

Սարգիս Գրիգորյան