Գուցե պատահական չի, որ Անիի ավերակները գտնվում են Թուրքիայում, սակայն Հայաստանի անմիջապես սահմանին, որպեսզի մենք այն տեսնենք և դաս քաղենք: Անիի ավերակները իրենց մեջ խորհուրդ ունեն, որովհետև Անին կործանվել է հենց այն արատների պատճառով, ինչը հիմա ծաղկում է Հայաստանում:
Հովհաննես Կրետացի կաթողիկոսը նկարագրել է Անիի կործանման պատճառները: Այսինքն նկարագրել է այն ամենը, ինչ այժմ կատարվում է Հայաստանում:
"... անչափ ագահությունը և ամենայն չարյաց արմատ' փողասիրությունը, քանզի այնքան ագահ էին, որ միմյանց բարիքն էին հափշտակում, նաև որբ և այրիներին էին գրկում. Ժառանգությունն ու կալվածք կորզում և իրենց վերցնում:

 


... որկրամոլությամբ էլ էին շատ տարվել, քանզի երկիրը բարեբեր ու պարարտ էր: Խմում էին զանազան ծաղկաբույր գինիներ' երգ ու պարով, ուստի աղբյուրի պես բխում էին պոռնկության մեղքերը:
... անհիշատակելի անբարոյականությունը, մանավանդ' ազգապղծությունը, որ գույքի և հողի ժառանգության պատճառով (աղջիկ կամ տղա) օտարին չէին տալիս, այլ մերձավորներին' ըստ հին բարքերի:
Եվ նրանք պարծենում էին հազար և մեկ եկեղեցիներով' Աստծո համար բարեգործություն համարելով: Ահա այս պատճառով հպարտացան, անմտացան և ընկան կռապաշտության ու անձնապաշտության, ապա' անհավատության և անօրինության մեջ, որին հետևեց անզգամությունն ու լրբությունը և սրանց հետ նաև' լկտիությունն ու հայոյախոսությունը":

 

Ստեփան Դանիելյան