Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ախտորոշել է ԱՄՆ-ի կարևորագույն խնդիրը՝ «Սպիտակ տանը հաստատված անփորձ գործիչը սպառնալիք է գլոբալ անվտանգության համար...ԱՄՆ-ի վերջին մի քանի նախագահներին կարելի է բնութագրել արտաքին քաղաքական փորձի բացակայությամբ...»:
Փաստորեն Սիրիայի նախագահը վերջին 26 տարիների նաև միջազգային բնույթ ստացած լոկալ հակամարտությունները պայմանավորում է Սպիտակ տան ղեկավարների քաղաքական անփորձությամբ. ըստ հերթականության՝ Պարսից ծոցի առաջին պատերազմ, հարավսլավական հիմնախնդիր, աֆղանական, իրաքյան ճգնաժամեր, արաբական գարուն, սիրիական հիմնախնդիր...
Արմեն Պետրոսյան