Արցախյան պատերազմի քառօրյա սրացման ժամանակ, մեր ԶԼՄ ները լավ են աշխատել, բայց մի սխալ եմ նկատել:
Շատերը իրենց կարծելով, բանակի ու ազգի ոգին բարձրացնելու համար, կամավորական մեծ հոսքի մասին խոսելիս, ռեպորտաժ պատրաստելիս, «Մարտի են գնում միայն ծերունիները» քարոզչական թեզ էին առաջ տանում:
Հասկանալի է, որ նպատակ կար, երևա Արցախի պատերազմի 90 ականների փուլի, հաղթանակած, փորձառու վետերանները գնում են կանոնավոր բանակի կողքին կանգնելու: Այս հնարքից հմուտ կերպով օգտվեցին ազիկնոցի քարոզիչներն ու համացանցում մեխը խփեցին , որ հայերը չունեն երիտասարդություն, որ կամավոր գնա ճակատ, ստիպված տարեցներն են գնում, հայ երիտասարդները վախկոտ են և այլ զառանցանքներ:
Այսպիսով եկեք սովորենք, որ մեր թշնամին Ուշի ուշով հետևում է ամեն մեր գրած, ամեն մեր ցուցադրած, և գրեթե միշտ դարձնում մատի փաթաթան մեր չմտածված նյութերը : Իսկ բացի դրանից, եթե ցուցադրվեին, բազմաթիվ երիտասարդ կամավորականներ ,որոնք ըստ իս կազմում էին մոտ 40 %, դրանից ոչ թշնամին կհրճվեր, ոչ էլ մեր փորձառու ազատամարտիկների դերն ու գործը կնսեմանար:
Տիգրան Մկրտչյան