Տարածաշրջանում ռուս-ադրբեջանական տանդեմը ավելի է ամրապնդվում: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Դորոխինը հայտարարում է երկու երկրների միջև սպասվող սպառազինությունների նոր պայմանագրերի մասին: Սրանով ռուսական կողմը հերթական ցինիզմն է ցույց տալիս հայկական կողմի նկատմամբ, հերթական անգամ ապացուցելով այն, որ տարածաշրջանում ռազմական բախումների շահառուներից մեկը նաև ինքն է:

 

Ու այս իրավիճակում հայ քաղաքական համակարգը փոխանակ դասեր քաղեր այս ամեն ինչից' ապրիլյան պատերազմից, ավելի է խորացնում (ՀՕՊ վավերացում) Հայաստանի ռուսական ճահճի մեջ գտնվելը: Նույնիսկ, իշխանության ներկայացուցիչները հեռուստաեթերից պատմության թեմայով հաղորդաշարերում շարունակում են գովերգել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դրվածքը:

 

Դավիթ Ֆիդանյան