Քիչ առաջ Թբիլիսում ավարտվեց 7 երկրի ընտրանիների մասնակցությամբ հուլիսի 8-ից ընթացած մինչև 18 տարեկան աղջիկների բասկետբոլի C դիվիզոնի Եվրոպայի առաջնությանը:Եզրափակչում առավել քան համոզիչ առավելությամբ ՝66:32 (22:2,14:8,14:5,16:17 )հաշվով ջախջախելով տանտերերի ՝ Վրաստանի ընտրանուն, ստուգատեսի հաղթող ճանաչվեց ու ոսկե մեդալին արժանացավ բասկետբոլի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանի և նրա օգնական Լիանա Բաղդասարյանի ղելավարությամբ հանդես եկող ՀՀ հավաքականը:

 


Այս հանդիպման ընթացքում ՀՀ հավաքականի կազմում ամենաարդյունավետը գործեց Դիանա Ռազմայանն ,ով մեր ընտրանուն պարգևեց 19 միավոր:
ՀՀ պատվիրակների այս հաջողությունը կրկնակի արժեքավոր և ուրախացնող է հատակապես նրա համար ,որ այն ձեռք բերած ներկայիս ՀՀ հավաքականը գերազանցապես համալրված է ՀՀ մարզադրոցների սանուհիներով:
Հարությունյանի սաները ողջ մրցաշարը շատ վստահ անցկացրին ու մեկը մյուսի հետևից ենթախմբային հանդիպումներում առավելության հասնելով Անդորրայի( 66:40), ու Ուելսի( 70:28) ընտրանիների նկատմամբ Ա ենթախմբի հաղթող ճանաչվեցին:

 


Կիսաեզրափակչում հայ բասկետբոլիստուհիներիn լրջորեն չկարողացան դիմակայել նաև Արդորրայի մարզուհիները ,որոնց ՀՀ ընտրանին պարտության մատնեց 59:43 հաշվով :
Իսկ ահա այսօր էլ շարունակելով իրենց հաղթարշավը ու հաջողությունը տրամաբանական վերջաբանի հասցնելով բացահայտ առավելոթւյամբ հաղթեցին նաև տաներերին ՝վրացուհիներին ու հռչակվեցին ստուգատեսի հաղթող:
Մրցաշարի մրցումային եզրափակիչ օրվա մյուս հանդիպումներում այսպիսի արդյուննքեր գրանցվեցին՝
3-4-րդ տեղերի համար՝ Մալթա- Անդորրա՝ 71:63,
5-6-րդտեղերի համար ՝ Կոսովո- Ուելս՝ 71:31:
Ստուգատեսի մրցաշարային աղյուսակը եզրափակեց 7-րդ տեղը գրաված Ջիբրալթարի հավաքականը:
Պարտրաստեց՝ Արամ Ուգուջյանը