Ընտրական գործընթացին ընդառաջ այդ ամենի հետ առնչություն ունեցող շրջանակները միմյանց դեմ կատաղի պայքար են սկսել: Այն, որ ընտրական գործընթացները պետք է մրցակցային, ակտիվ լինեն՝ նորմալ է, սակայն առավել մտահոգիչ է, որ այդ շրջանակները մրցապայքարը սկսում են կեղտոտ, սև տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ցավոք, որոշ լրատվամիջոցներ էլ հետաքրքիր, ինտրիգային նյութի հետևից գնալով քարոզչական տեխնոլոգիաների զոհ են դառնում:

 


Այսօր առավոտյան աչքովս Ստեփանավանի քաղաքապետի դեմ նյութ ընկավ: Անկեղծ լինեմ, չեմ ճանաչում վերջինիս, ոչ էլ պատրաստվում պաշտպանել վերջինիս քաղաքական նկրտումները:
Բայց Ստեփանավան քաղաքի ու նրա քաղաքապետի մասին կարծիք կազմելու համար ու առհասարակ այս թեմայի բոլոր անդրադարձողներին խորհուրդ կտամ գնալ Ստեփանավան ու տեղում տեսնել, թե ինչպես են պահում այդ քաղաքը՝ մաքուր, կանաչապատ, քիփլիկ, կոմպակտ ու շատ հաճելի:

 


Համեմատեք Ստեփանավանի չափ բնակչությոն ունեցող մյուս քաղաքներն ու նրանց բյուջեները, նույնիսկ կարելի է համեմատել այդ մարզի մյուս՝ ավելի մեծ քաղաքների հետ՝ Ստեփանավանն ակնհայտ կոկիկ, գեղեցիկ ու խնամված քաղաք է: Տարվա մեջ մի քանի անգամ եմ առիթ ունենում այնտեղ գտնվել, բայց վստահ կփաստեմ, որ մանավանդ վերջին տարիներին քաղաքում ակնհայտ դրական փոփոխություններ կան:Պայքարը պայքար, բայց պետք է արդարությունը պահել, հակառակ դեպքում ով էլ փոխվի մեկ է՝ ոչինչ չի փոխվելու հասարակ քաղաքացու կյանքում:

 

 

Հայկ Համբարձումյան