Երբ Ռուսաստանից զզված և ժողովրդավարության, ազատությունների ջատագով արևմտամետները փոխարենը խոսում են կրոնապետական, տոտալիտար Իրանի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու մասին, հեռավոր Իրաքի և Սիրիայի անապատներում նյարդային ծխում է Աբու Բաքր ալ-Բաղդադին:
Իրանը մեր բարեկամն է, բան չունեմ ասելու (դե քանի որ Թուրքիան մեր թշնամին է), բայց ինչպե՞ս կարելի է նման ախմախ երկընտրանք առաջարկել: Իրանի շահերը գրեթե նույնն են այս տարածաշրջանում և Հայաստանի հանդեպ, ինչ Ռուսաստանի: Բայց Իրանը, որքան էլ լինի հնագույն քաղաքակրթյուն և իր տարածքում հայերին հովանավորող, միևնույնն է, միջնադարյան տիպի տոտալիտար կրոնապետական երկիր է, որն իր դարն անցել է և զառամյալ ծերուկ է հիշեցնում:
Իսլամական, կրոնապետական Իրանը երբեք չի կարող Հայաստանի համար այլընտրանք լինել:
Տիգրան Խաչատրյան