Հայաստանը, 1992 թվականի մայիսի 15-ին անդամակցեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը(ՀԱՊԿ), որպես հիմնադիր անդամ: Կազմակերպության առաքելությունը կայանում էր նախկին ԽՍՀՄ մի քանի երկրների անվտագության ապահովումը: Սակայն այս կազմակերպությունը մեծ հաշվով Ռուսաստանի հերթական ազդեցության լծակներից մեկն էր մյուս նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների վրա: Դասական կառավարման մեթոդ, երբ իշխող կուսակցությունը ալտերնատիվ տարբերակ է մտածում' չկորցնելու համար ազդեցությունը մյուս ուժերի նկատմամբ(ավելի փոքր մոդելի վրա ասվածը պատկերացնելու համար պատկերացրեք կուսակցությունների կոալիցիան, երբ գործող իշխանական կուսակցությունը կոալիցիա է կազմում մեկ այլ կուսակցության հետ):
ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ մյուս պետությունները' Ռուսաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան, պարտավոր էին պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն ապրիլյան ՊԱՏԵՐԱԶՄԻ օրերին իրենց աջակցությունն ցուցաբերեին Հայաստանին թե ռազմականապես, թե դիվանագիտորեն:
Հոդված 2-ը ունի այսպիսի ձևակերպում'
«Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով»:
Ապրիլյան մարտերը և տարածքային ամբողջականության սպառնալիք կարելի է ընդունել և որպես պետության անվտանգության կայունության սպառնալիք, իսկ թե այս համատեքստում պայմանագրով նախատեսված հոդվածի ո՞ր դրույթներն են իրագործել, բոլորին է հայտնի' ոչ մի՛:
Հիշենք ապրիլ ամիսը և հստակ կարելի է ասել, որ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթի 2-րդ հոդվածը չի գործել այն ժամանակ, երբ անդամ պետություններից մեկը հույժ կարիքն ուներ դրա: Դեռ ընդհակառակը Հայաստանի հետ նույն ՀԱՊԿ-ի կազմի մեջ գտնվող անդամ պետություններից Բելոռուսն ու Ղազախստանը հանդես եկան Հայաստանի անվտանգությանը սպառնացող ադրբեջանի շահերից:
Իմաստը ո՞րն է Հայաստանի ՀԱՊԿ-ում գտնվելու, եթե Հայաստանը չի կարողանում ստիպել անդամ պետություններին գործել փաստաթղթի տակ իրենց ստորագրությանը համաձայն, այլ ոչ թե ինչ-որ այլ շահեր հետապնդելով, որոնք կբխեն ոչ համընդհանուր շահերից, այլև անհատական:
Այս պարագայում անհրաժեշտ է երկու լարի վրա խաղալ' սպառնալ ՀԱՊԿ-ին նրա կազմից դուրս գալու համար և սիրաշահել ՆԱՏՕ-ին' հյուսիսատլանտյան դաշինքին, նրա կազմին միանալուն ուղղված քայլեր իրականացնելով: Բավական է միակողմանի մտածենք, պետք է ժամանակի հետ համահունչ գործենք, չպետք է միանգամից համաձայնել ինչ-որ փաթեթային առաջարկի, կարելի է փուլ առ փուլ քայլեր կատարել, ինչպես ադրբեջանն է անում Ռուսաստանյան կայսերական հավակնությունների շրջանակին' ԵՏՄ-ին անդամակցելու ընթացքում , հավատացեք այդ պարագայում Հայաստանն ավելի շատ կշահի, քան միանգամից փաթեթային տարբերակին «да» ասելով:
Աշոտ Եսայան