Փաստորեն ստեղծված իրավիճակում, էլի տառապող տանջվողները հայրենասեր, ազնիվ, պարկեշտ հայերն են: Երկիր ծախողները, հոշոտողները, հարմարվողները, հազար ու մի տեսակի շուստրիները, բոլորը շարունակոմ են իրենց գլխների ճարը տեսնել, գողցած ավարը ձեռից-ձեռ փախցնել:
Մինչդեռ եկել է պահը, որ առաջին տեսակի հայերը իրենց խնայեն, ներսից չուտեն, չքայքայեն, պահեն իրենց վաղվա համար: Ավելի լավ է հիմա մի կողմ քաշվել ու թողնել տականքն իրար հոշոտեն, օդը մաքրեն, թեթևանան: Սկսվել է ինքնախժռման մի պրոցես, որին խառնվելը առնվազն միամտություն է, որի արագությունից ու արդյունքներից է կախված նոր իրավիճակի ստեղծման հավանականությունը:
Ինչպես, որ մինչև հիմա իրենք են կերել նորմալ հայերի կյանքը, այժմ հարկավոր է հակառակն անել, թողնել դրանց՝ իրար գզեն, մանավանդ, որ ախորժակներն էլ գնալով բացվում է: Եթե նորմալ հայերը սա հասկանալով մի կողմ քաշվեն, տականքը նրանց փոխարեն՝ իրար կհոշոտեն: Այսօր, ինչպես երբեք, ճշմարիտ հայրենասեր հայի արժեքը հազարապատիկ թանկ է ազգի համար, քան արատինը:
Եկե՛ք սկսենք խելքի գալ ժողովուրդ...
Հ.Գ. Մենակ չասեք ժամանակ չունենք, երկիրը կործանվում է, հավատացեք սա ավելի կարագացնի ռեժիմի քայքայումը, քան սեռժիկի անեծքը...
Արմեն Զատիկյան