Վրաստանը Հայաստանի այն առանցքային հարևանն է, որի հետ գոյությունն ունեն խորը կապեր և երկու երկրների հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: ՀՀ և Վրաստանի գործընկերային հարաբերությունները իրենց արտացոլումն են գտնում ամենատարբեր ոլորտներում:
Համագործակցության բարձր մակարդակը արտահայտվում է նաև բարձր մակարդակի փոխայցելություների միջոցով: Այս անգամ Հայաստան է այցելել Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Մանանա Կոբախիձեն և նրա գլխավորած պատվիրակությանը ընդունել է փոխվարչապետ Վաչե Գաբրելյանը:
Հանդիպման ժամանակ փոխվարչապետը կարևորել է հայ-վրացական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը և այս համատեքստում հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը՝ ուղղված մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը:
Նշենք նաև, որ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-վրացական երկկողմ համագործակցության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում և խորհրդարանական դիվանագիտությունը կարող է նոր լիցք հաղորդել երկու երկրների գործընկերային հարաբերություններին:
Սեդա Ադամյան