Դեռևս 2014թ.-ից Սիրիայի ՛՛Իսլամական պետության՛՛ շարքերում կռվող Վրաստանի Պանկիսի շրջանի Բիրկիանի գյուղի բնակիչ Բեկխան Տոխոսաշվիլին զոհվել է սիրիական կանոնավոր զորքերի հետ թեժ մարտերի ժամանակ: Վերջինս Թուրքիա էր մեկնել աշխատելու պատրվաակով, սակայն տեղափոխվել էր Սիրիա և ընդգրկվել իր համագյուղացի հայտնի Աբու Ումար աշ-Շիշանիի (Թարխան Բաթիրաշվիլի) ղեկավարած խմբավորման շարքերը:
Պարզվում է, Տոխոսաշվիլին իր հետ Սիրիա էր տարել նաև իր 17 ամյա կնոջը, ով շուտով լույս աշխարհ է բերելու նշված ահաբեկչի առաջնեկին:

 

Ալիկ Էրոյանց