Երևանում նախկին ամուսնու կողմից կացնահարված կնոջ, իր ծնողների դեպքը և ընտանեկան բռնության մյուս հարյուրավոր հայտնի ու անհայտ դեպքերը, ցույց են տալիս, որ ավանդույթներով այլևս խնդիրները չեն կարգավորվում և դրանք պետք է լուծել բացառապես իրավական կարգավորումների միջոցով՝ այսինքն այն, ինչ երկար տարիներ թմբկահարում են մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ՝ մեր հասարակությանն անհրաժեշտ է «Ընտանեկան բռնության մասին» օրենք՝ օդ ու ջրի պես։

 


Նախ սկսենք այնտեղից, որ մեր հասարակության մեջ արմատացած, ցավոք ավելի շատ իսլամական արժեհամակարգի, քան քրիստոնեական պատկերացումների ազդեցությունը կրող ընտանեկան ավանդույթներն այլևս սպառել են իրենց մեր օրերում, ինչը նշանակում է, որ այդ ավանդույթները, որոնք հաճախ որևէ կապ չեն ունեցել իսկական հայկական ընտանիքի՝ դարեր շարունակ գոյություն ունեցող ընկալումների հետ, բոլորովին լավը չեն եղել և չեն արդարացրել իրենց։ Քանի որ մենք ազգային արժեհամակարգից հեռացած ժողովուրդ ենք, իհարկե հիմնականում օբյեկտիվ պատմական պատճառներով, պետք է հասկանանք, որ հասարակությունն ինքնուրույն չի կարող վերագտնել իսկական հայական ավանդական ընտանիքի մոդելը։ Պետք է հասկանալ, որ այդ մոդելը խեղաթյուրված է, և տղամարդու բռնությունը կնոջ նկատամամբ ոչ թե ներքին ընատանեկան խնդիր է, այլ իրավապահների համապատասխան ուշադրության և լուծման գործն է։

 

Կարեն Համբարձումյան