Ուսուցչուհին աշակերտներին պատմում է խորտակվող նավի մասին մի պատմություն:
«Նավի վրա ամուսնական մի զույգ կար. նրանք կարողացան հասնել փրկարարական նավակին, բայց դժբախտաբար միայն մեկ տեղ կար: Հանկարծ ամուսինը, կնոջը հերթ չտալով, ինքն է մտնում նավակի մեջ: Կինը այդ պահին վերջին պատվերն է տալիս ամուսնուն»:
Այստեղ ուսուցչուհին կանգ է առնում.
- Ի՞նչ եք կարծում,- հարցնում է նա:- Ի՞նչ է ասում կինը:
Աշակերտների մեծ մասը նման պատասխաններ են տալիս՝ «Ես քեզ ատում եմ», «Որքան կույր էի ես»:
Մի տղա կար, ով այդ ողջ ընթացքում լուռ նստած էր:
- Իսկ դու ի՞նչ կասես,- դիմում է նրան ուսուցչուհին:
- Կարծում եմ, որ նա ասել է՝ «Հոգ տար մեր երեխայի մասին»:

 


Ուսուցչուհին զարմանում է.
- Դու գիտե՞ս այս պատմությունը:
- Ո՛չ, պարզապես նույն խոսքերը մայրս ասաց հայրիկիս՝ մեռնելուց առաջ,- պատասխանում է տղան:
- Եվ այսպես, նավն ացնում է օվկիանոսի հատակը,-շարունակում է ուսուցչուհին,- Տղամարդը փրկվում է և միայնակ դաստիարակում դստերը: Շատ տարիներ անց, երբ հայրն արդեն չկար, նրա իրերը դասավորելիս՝ դուստրը մի օրագիր է գտնում, որտեղ կարդում է հետևյալ խոսքերը:
«Բժիշկները նրան մի սարսափելի հիվանդություն էին ախտորոշել, երբ մենք մեկնեցինք ճամփորդության: Նրան կարճ կյանք էր մնացել ապրելու: Տե՛ր Աստված, որքան կցանկանայի նրա փոխարեն լինել, բայց հանուն մեր դստեր, չկարողացա: Ես թողեցի նրան օվկիանոսում»:

 


Սրանով էլ պատմությունը ավարտվում է. ողջ դասարանը լուռ էր:
Ուսուցչուհին երեխաների աչքերից տեսնում էր, որ իրենց խորապես հուզել էր այս պատմությունը և, որ այսօր իրենք առաջին անգամ հասկացան, որ միշտ չէ բարության դիմակի տակ բարություն գտնվում, իսկ չար, անբարետես դիմակի ներքո միշտ չէ, որ դավաճանությունն է ապրում:
Ահա, թե ինչու երբեք պետք չէ դատել մարդկանց մասին մակերեսայնորեն: Մենք շատ բան կարող ենք չիմանալ:

 

 

Սիրարփի Մարգարյան