Շոկոլադը և փողը
Գերմանիայի կայսր Կարլ 5-րդի կառավարությունը, ժամանակին ճիշտ գնահատելով շոկոլադի եկամտաբերությունը, ցանկանում Էր այս ապրանքի համար պետական մենաշնորհ սահմանել։ Իսկ ինչպես գրում Է իսպանացի պատմաբան Օվիեդոն՝ «Դարեր շարունակ միայն հարուստն ու ազնվականը կարող Էր իրեն շոկոլադ թույլ տալ, քանի որ նա բառացիորեն փող Էր խմում»: Իսկ կակաոյի պտուղները որպես արժույթ օգտագործել են շատ ազգեր... 100 այդպիսի սերմի դիմաց հնում կարելի Էր լավ ստրուկ ձեռք բերել։ Ըստ նույն այս հաշվարկի 100 պտուղ արժեր խեցգետինը, 200՝ եփւսծ հնդկահավը, 6 պտուղ՝ մարմնավաճառը։
Սև և սպիտակ շոկոլադ
Առաջինը համբուրվելով Լուի 13-ի կնոջ՝ Մարիա Ավստրիացու հետ՝ շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը, որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը, ըստ նրանց՝ կակաոյի ծառը պետք Է որ աճելիս լինի դրախտում։ Սակայն շոկոլադոֆիլերի այս տեսակետը ծաղրի արժանացավ այսպես կոչված շոկոլադոֆոբերի կողմից, նրանցից մեկը՝ մադամ դե Սեվինյեն, փորձեց նույնիսկ համոզել հանրությանը, թե իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել միայն այն պատճառով, որ չարաշահել է շոկոլադը։ Բարեբախտաբար նրան չհավատացին անգամ նրանք, ովքեր չգիտեին, թե իրականում ինչպես է պատահում, որ երեխաները սևամորթ են ծնվում։ Եվ կարծես հենց նրանք որոշեցին, որ շոկոլադը պետք է գնահատել ոչ թե «օգտակար է/օգտակար չէ» սկզբունքով, այլ «համեղ է/համեղ չէ» մոտեցմամբ։
Այսպես շոկոլադը վերածվեց նորաձևության, որը 19-րդ դարում, շնորհիվ ընդլայնվող շոկոլադի պլանտացիաների, մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս։ 1820 թ–ին մինչ այդ իբրև խմիչք օգտագործվող շոկոլադը համադրվեց կակաոյի յուղի, շաքարավազի և լիկյորի հետ՝ ստանալով «Ֆրայ և Սանս»–ի սալիկների ձևը։ 1828 թ-ին Ամեդե Կոլերի մտքով անցավ շոկոլադին ընկույզներ ավելացնել։ 1875 թ–ին գոյություն ուներ արդեն նաև կաթով շոկոլադը, իսկ Շվեյցարիան հասցրել էին հռչակել շոկոլադի երկիր¦: Այնուհետև իտալացիները հնարեցին շոկոլադի արտադրության համար անհրաժեշտ լիցենզիան, Անգլիայում Chocolate House–ներն ավելի հաճախելի դարձան, քան թեյարանները, իսկ 1920 թ–ին անգլիացի Ջոն Մարսն իրեն հավերժացրեց համանուն շոկոլադե բատոններով:
Ալվինա Բաբայան