Աշխարհում չկա այնպիսի զգացողություն, որը կարելի է համեմատել սեփական փոքրիկին առաջին անգամ հանդիպելու հետ: Անսահման երջանկություն, հուզմունք, շփոթվածություն ու հպարտություն. հակասական զգացմունքները միախառնվում են՝ ստեղծելով մի պահ, որը մեկընդմիշտ դաջվում է մարդու հիշողության մեջ' ուղեկցելով նրան ողջ կյանքի ընթացքում:
Սիդնեյաբնակ լուսանկարչուհիներ Բել Պանգբըրնն ու Ռիվեր Բենեթն իրականացրել են ուշագրավ ֆոտոնախագիծ, որը ստորև Ձեզ ենք ներկայացնում: