Ինչպե՞ս կարելի է անհետաքրքիր համարել Եվրո 2016-ի ֆինալը, որտեղ բավական գրոհներ են եղել դարպասին, որտեղ աշխարհի ամենաուժեղ հարձակվողներից ու շատ գոլ խփողներից մեկին խաղի սկզբում քցում են քացու տակ, հանում խաղից' առանց կարմիր քարտի, որտեղ, չնայած գլխավոր հարձակվողի բացակայության, ամբողջ առաջնության ամենա ոչ ֆավորիտ հավաքականներից մեկը դառնում է չեմպիոն:

 


Ամենաձանձրալի խաղը ցուցադրել են հենց ամենաֆավորիտները' Գերմանիայի գլխավորությամբ: Ինչևէ, Պորտուգալիան հաղթեց ու հաղթեց հնարավոր լավ խաղով' կատարյալ պաշտպանությամբ և հնարավոր գրոհներով: Խաղալով պատշպանական խաղ ու հաղթել կարող են հազվագյուտ թիմեր: Հռոմի պապը գնաց, ֆուտբոլի առաջնությունը վերջացավ, հանգստացեք վերջապես:

 

Տիգրան Խաչատրյան