Շուտով Վանաձորում տեղական ինքնակառավարման ընտրություններ են:
Նախապես ասեմ, որ Վանաձորում' քաղաքապետի պաշտոնի համար ընտրությունը նման չի լինի անցած ՏԻՄ ընտրություններին: ընտրությունները կանցկացվեն նոր սահմանադրությամբ, որը իբր թե հնի բարեփոխված տարբերակն է: Չնայած ես սրան անվանում եմ իշխանությունների համար ստեղծված քաղաքական կեղտոտ պլատֆորմ: Դե մեր երկրում կեղծելու, խաբելու, գողանալու, թալանելու ինստիտուտները շատ լավ են զարգացած, ու պատահակն չէ որ ընտրության այս տարօրինակ, անիմաստ ու ծախսատար տեսակը սկզբից ու ժամանակից շուտ կկիրառվի Վանաձորում ու Գյումրիում:

 

Բանն այն է, որ այս երկու քաղաքները բազմիցս արտահայտել են իրենց հակաիշխանական դիրքորոշումները, ու ամենակարևորը' հասարակ ժողովրդի մակարդակով, հիշենք սահմանադրական բաերփոխումների ընտրությունը, որտեղ Վանաձորն ու Գյումրին ուղղակի ոչ ասեցին այնպես, որ նույնիսկ տեղամասեր են եղել, որ եթե անգամ այնտեղ լիներ լցոնում ապա այդ դեպքում էլ չէին հաղթի, թեպեդ անհավանական չափի խախտումներ են եղել: Այսինք իշխանությունը հասկացել է, որ արդեն գնալով անհնարին է դառնում վերահսկելը, արդեն վանաձորցին հասկանում ու գիտակցում է իր քաղաքական, սոցիալական շահը, հասկանում ու գիտակցում է իր կարևորությունը քաղաքի կառավարման մեջ: Եվ հետևեբար, եթե ընտրությունները անց կացվեր նախկին ձևաչափով, որն էր' ուղղակի թեկնածուների անհատական, առանձին պայքարում էին քաղաքապետի պաշտոնի համար: Ավելի պարզ. ' ընտրողը գնում էր տեղամաս ու նշում անում այն թեկնածուի անվան դիմաց, ում որ ցանկանում էր տեսնել քաղաքապետ:

 

Եվ քանի որ հիմա Վանաձորում արդեն բոլորն են հասկանում այս ընտրությունների կարևորությունը, իշխանավորները փոխեցին այս ձևաչափն ու ներդրեցին իրենց համար ավելի բարենպաստ մի ձևաչափ: Սա արդեն, այս ընտրության ձևը կուսակցական մակարդակի է, այսինքն ընտրողը տեղամասում ընտրում է կուսակցություններից առաջադրված ավագանուն, իսկ արդեն ընտրված ավագանիներն էլ ընտրում են քաղաքապետ, բնականաբար, որ կուսակցության անդամները գերակշռեն նրանց առաջադրած թեկնածուն էլ կդառնա քաղաքապետ: Սա ապացուցում է, որ վերնախավը գիտակցում է եկող վտանգն ու փորձում այդ ձևով հակազդել, այսինքն մեծացրել ու ընդլայնել է լծակների մաշտաբները: Այս իրավիճակը նման է, կախվող մարդու ոտքերի տակ դրած մի կիսաջարդված աթոռին, որը ուշ թե շուտ մի օր ջարդվելու է:

 


Հիմա խոսեմ հենց քաղաքի ու քաղաքը կառավարողների մասին: Գաղտնիք չէ, որ երկար տարիների ընթացքում քաղաքը թալանվել է: Սա էլ իր հերթին պայմանավորված է քաղաքական գործչի անկախ չլինելով: Այսինքն, եթե անգամ քաղաքապետը իշխանամեդ է, նա պետք է ունենա անհատական անկախություն: Եվ դրա շնորհիվ կարողանա զերծ մնալ տարատեսակ բիզնես-քաղաքական պայմանավորվածություններից: Դե ցավոք սրտի պայմանավորվածությունները շատ են եղել: Հիմա եկել է մի օրհասական կարևոր վիճակ, որ եթե մենք չանենք այդ քայլը' մասնակցել ընտրությանը ու մեր խոսքը, մեր այսքան տարիների բողոքի խոսքը մի փոքրիկ, բայց ավելի քնա կարևոր նշանը չդնենք, ուրեմն կներենք, բայց այլևս որևէ բարոյական իրավունք չենք ունենա որևէ բանից դժգոհելու:

 

Հայկ Աղվանյան