Եվրո-2016-ը ինչպես և բազմիցս մասնագետների կողմից է որոկավորվել որպես էքսցենտրիկ, այնպես էլ եզրափակիչը այդպիսին եղավ: Անգամ բուքմեյքերները, ովքեր իսկզբանե չեմպիոնի տիղոսի ամենահավանական թեկնածուներից տանտերերին' ֆրանսիացիներին էին համարում, հիմա անակնկալի են եկել: Նմանատիպ անակնկալ կարելի է համարել նաև 2004 թվականի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի ունեցավ Պորտուգալիայում և եզրափակչում պորտուգալացիները պարտվեցին Հունաստանի հավաքականին: Եզրափակիչը գրեթե հավասարազոր խաղ ցուցադրած թիմերի պայքար էր, դա էր պատճառը ամենայն հավանականությամբ, որ չեմպիոնական տիտղոսը հիմնական ժամանակում չվճռվեց:

 

Երկու թիմերն էլ ակնկալում էին պատահական հաջողության, ռիսկի չէին դիմում և շեշտը դրել էին սեփական դարպասը գնդակ չնդունելու վրա: Այնուամենայնիվ ֆուրտունան ժպտաց պորտուգալացիներին և նրանք պատմության մեջ առաջին անգամ դարձան եվրոպայի առաջնության չեմպիոն: Անգամ, Ռոնալդույի բացակայությունը չխանգարեց պորտուգալացիներին կամք և ցանկություն դրսևորել ու հասնել այդքան բաղձալի պարգևի: Ինչ խոսք Ռոնալդուն ակումբային կարիերայի ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ ունի, նրան պակասում էր հավաքականի կազմով տիտղոսի հասնելը և դա տեղի ունեցավ: Ռոնալդուն արժանի ֆուտբոլիստ է նման կոչման, երևակայի դա էր պատճառը, որ ֆուտբոլասերների մեծամասնությունը, որոնց երկրպագած թիմերը դուրս էին մնացել եվրո 2016-ի հետագա պայքարից, երկրպագում էին հենց Պուրտուգալիայի հավաքականին, քանզի այնտեղ հանդես էր գալիս Ռոնալդուն:

 


Ֆրանսիայի հավաքականն էլ իր պարտությամբ վերջ դրեց մի «ավանդույթի», որը ենթադրում էր սեփական հարկի տակ չեմպիոնություն' Ֆրանսիա, 1998 թվական աշխարհի առաջնության չեմպիոն և Ֆրանսիա, 1984 թվական եվրոպայի չեմպիոն: Չնայած Ֆրանսիան եվրոպայի չեմպիոն է հռչակվել նաև 2000 թվականին Բելգիայում:
Ինչևէ Պորտուգալիայի հավաքականը, թեկուզև ոմանց կարծիքով անարժանի կերպով, բայց հռչակվեց Եվրո-2016-ի չեմպիոն, ինչը ևս մեկ անգամ հաստատեց այն, որ ֆուտբոլը անկախատեսելի խաղ է, ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ:

 

Հ.Գ. Մի լավ բացահայտում էլ կատարվեց այս առաջնության ընթացքում, ֆուտբոլասերները հասկացան, որ Պեպեն այդքան էլ «թարախ» ֆուտբոլիստ չէ, պարզապես Ռեալում են պահանջում նման խաղ, իսկ իրականում Պեպեն ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ է և կաող է հիացմունք առաջացնել: Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հենց Պեպեն:

 

Աշոտ Եսայան