ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հուլիսի 9-ին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հուլիսի 8-ին Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Բոլոր կողմերը մերժում են ռազմական ճանապարհն ու հավատարիմ են բանակցային կարգավորմանը: ԱՄՆ-ն պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը»,-ասվում է ամերիկացի համանախագահի գրառման մեջ: