Շաբաթական առնվազն 2 անգամ ձուկ օգտագործելը 2 տարով երկարացնում է կյանքը՝ վստահ են գիտնականները։ Հանրային առողջության Հարվարդի դպրոցի և Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները նկատել են, որ 65 տարեկան և դրանից բարձր տարիքի մեծահասակները, որոնց օրգանիզմում բարձր է օմեգա-3 ճարպաթթվի մակարդակը, ապրել են միջինը 2.2 տարով ավելի երկար, քան այդ ճարպաթթվի ցածր մակարդակ ունեցողները։

 


Հետազոտողներն ուսումնասիրել են 16 տարվա ընթացքում 2700 մեծահասակ ամերիկացիների նկատմամբ դիտարկումների տվյալները։ Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ում օրգանիզմում բարձր է օմեգա-3-ի պարունակությունը, սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան ռիսկը ցածր է եղել 40 տոկոսով, իսկ սրտային առիթմիայից մահվան ռիսկը՝ 45 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, դիտարկվող խմբի մոտ 27 տոկոսով ցածր է եղել մահվան ռիսկը ցանկացած հիվանդություններից։

 

Վրեժ Հովսեփյան