Ըստ Ավստրիայի «Ազատություն» կուսակցության առաջնորդ, 2016թ. մայիսին կայացած Ավստրիայի նախագահական ընտրություններում ընդամենը 0,6% տարբերությամբ պարտված Նորբերտ Հոֆերի՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը կփոխի խաղի կանոնները, և այդ դեպքում Ավստրիայում կանցկացվի հանրաքվե՝ կառույցի շարքերը լքելու վերաբերյալ:

 


Հոֆերը մասնավորապես հայտարարել է.«Ես հավատում եմ մարդկանց սովորելու ունակությանը, քաղաքական կառույցների զարգանալու կարողությանը և այն իրողությանը, որ Ավստրիան կարող է փոխել Եվրոպան դեպի լավը: Բայց կա մի բացառություն, և դա Թուրքիայի կողմից ԵՄ-ին անդամակցելու հնրավորությունն է: Այդ դեպքում անհրաժեշտություն կառաջանա հարցնել ավստրիացիներին՝ ցանկանում են արդյոք նրանք դա»:

 

 

Արմեն Պետրոսյան