Ինչպես գիտենք Վերին Լարսի անցակետը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար և զարմանալի չէր, որ վերջին շրջանում բավականաչափ քննարկվեց դրա փակման թեման: Սա լուրջ խնդիրներ էր առաջացրել թե՛ գործարարների, թե՛ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար: Բնականաբար այս խնդրի արագ կարգավորման շուրջ տարվում էին բազմաթիվ աշխատանքներ և արդեն երեկ տեղեկացանք, որ մեքենաները Վերին Լարսի ճանապարհով կանցնեն ցերեկային ռեժիմով, իսկ 4-5 օր հետո՝ ռեժիմը կլինի 24-ժամյա:
Այս ամենի հետ մեկտեղ երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննարկվել է նաև գործարարների աշխատանքների կազմակերպման այլընտրանքային տարբերակներ: Գործարարներին առաջակվել է նաև հաշվի առնել լաստանավից օգտվելու հնարավորությունը:
Այլընտրաքային տարբերակներ քննարկելու պատճառն այն է, որ վտանգը վերջնականապես վերացված չէ և այս պահին սարերի վրա մոտ 5 մլն տոննա հողի հոսելու վտանգ կա: Մտադրություններ կան այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել: Պարզ է, որ դա մեծ ծախսերի հետ է կապված ու մոտ ապագայում ծրագիրը հնարավոր չէ իրականացնել: Ակնհայտ է, որ ամեն դեպքում վտանգը լիովին չեզոքացված չէ:
Վլադ Կարախանյան