Ֆրանսիան եզրափակչում է և կմրցակցի Պորտուգալիայի հավաքականի հետ: Առաջնության գլխավոր ֆավորիտ թիմը դուրս է մնում հետագա պայքարից: Գերմանացիների կոմբինացված խաղը չօգնեց նրանց հասնել հաղթանակի ֆրանսիացիների նկատմամբ: Ֆրանսիացիները ամուր պաշտպանական հենք էին ստեղծել իրենց կիսադաշտում: Ֆրանսիացիների երկշեչտ պաշտպանությունը ոչ մի շանս չտվեց գերմանացիներին օգտագործել իրենց հնարավորությունները, ֆրանսիացի պաշտպաններն ու կիսապաշտպանները մեկը մյուսին փոխօգնության գալով, վնասազերծվեցին Լյովի թիմի յուրաքանչյուր խաղացողի վտանգավոր գործողությունները' Ֆրանսիայի հավաքականի դարպասի մոտ իրագործած:

 

Գերմանիայի հավաքականը իր տարածքային և խաղային առավելությունը չկարողացավ վերածել գոլի, իսկ Ֆրանսիացիները ընդհակառակը, արդյունավետ կերպով օգտագործեցին երկու գոլային պահ և Գրիզմանը դուբլ ձևակերպեց: Ֆրանսիայի հավաքականը որպես կանոն իր երկրում ընթացող թե եվրոպայի առաջնության և թե աշխարհի առաջնության ժամանակ համեմատաբար ավելի լավ է հանդես գալիս:

 

Բնական է, ավելի լավ են ծանոթ մարզադաշտերին, երկրպագուների, ովքեր ոգեշնչման աղբյուր են հանդիսանում, ավելի մեծ բանակ ունենա, մի խոսքով մի շարք ընդգծված առավելություններ: Ֆրանսիայի հավաքականը ֆավորիտներից չէր մրցարշարի, ոչ հավաքականն էր շատ ուժեղ, ոչ էլ թիմային խաղով էին աչքի ընկնում, սակայն նրանց ձգտումը և սեփական երկրում պարտություն չկրելու ցանկությունը գերկա գտնվեց մնացած բոլոր թերությունների նկատմամբ և ֆրանսիացիները իրենց հավաքականի պատմության էջում նվազագույնը արծաթե հետք կթողնեն, իսկ եթե ֆորտունան եզրափակչում էլ ժպտա, ապա նաև ոսկե:

 

Աշոտ Եսայան