ֆուտբոլի այս առաջնության ընթացքում շատ քիչ խաղեր եմ նայել, ու էդ նայածս խաղերի ժամանակ մի քանի ընդհանուր օրինաչափություն էր տեսանելի.
1. խաղերի մեծագույն մասն անտանելի գաղջ էին ու ձանձրալի...
2. մեր «զավադսկո» մեկնաբաններն անտանելի են (խաղերի մի մասը անջատած ձայնով եմ նայել ու դա շատ տխուր էր)
3. նայածս բոլոր խաղերում ամենից «հիշարժանը» «Turkish airlines»-ի ու «SOCAR»-ի գովազդի անսահման քանակն էր...
Հ.Գ. էս առաջնության ընթացքում ու առհասարակ մեկ երկիր կա ու դա Գերմանիան է, որ պետք է հաղթի...
Ալեն Ղևոնդյան