Գործատու-ուսանող կապի թերությունների մասին խոսվում է հանրության բոլոր շրջանակներում, քանի որ հաճախ ստացված մասնագիտական կրթությունը չի բավարարում տվյալ մասնագիտությամբ պրակտիկ գործունեություն ծավալելու համար: Ինչպես նաև մեծ խնդիր է ստացված որոկավորման ճանաչելիությունը:
Երեկ կայացած ՀՀ գործադիրի նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում էլ շնորհվող ազգային որակավորումները համադրելի կլինեն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումներին, ինչպես նաև կապահովվի շնորհվող որակավորումների ճանաչելիությունը և կընդլայնվի շարժունությունը:

 


Վերը նշված փոփոխությունները կխթանեն կրթության որակի ապահովումը և կամրապնդեն կապը գործատուի և կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների միջև: Ազգային որակավորումների շրջանակի (ՈԱՇ) նպատակներից է կանոնակարգել և համակարգել ազգային որակավորումները՝ դարձնելով դրանք առավել թափանցիկ և պատկերավոր, ինչպես նաև նպաստել շարժունությանը սովորողների շրջանում:

 

Մարինա Ներսեսյան