Քաղցկեղի ուսումնասիրության Ամերիկյան ինստիտուտի աշխատակիցները պարզել են, որ երկարակեցությանը նպաստող ամենալավ մթերքը բոլորին հասանելի էժանագին լոբին է
«Լոբին այն մթերքների ցուցակի ամենավերևում է, որոնք ուղղակիորեն ազդում են երկարակեցության վրա»,- հայտարարել են հետազոտողները:
Ցուցակի հեղինակների կարծիքով՝ լոբին պետք է օգտագործվի յուրաքանչյուր սնունդ ընդունելու ժամանակ: Ընդ որում, առողջության պահպանման համար հարմար է նաև պահածոյացված լոբին, որը նրանք խորհուրդ են տալիս ավելացնել բոլոր ճաշատեսակներին:
Լոբու օգտակար հատկությունները պայմանավորված են նրա կազմությամբ: Այն պարունակում է օսլա, ածխաջրեր, ամինաթթուներ, կարոտին, մարդուն անհրաժեշտ համարյա բոլոր վիտամինները (A, K, E, B1, B2, PP, B6, C) և հանքանյութերը (Ca, Fe, K, Cu, Zn, S), ինչպես նաև սպիտակուցներ, որոնք սննդային արժեքով գերազանցում են մսի և ձկան շատ տեսակների:
Ցուցակում տեղ են գրավել նաև հատապտուղները, կարմիր կաղամբը, սնկերը, կանաչեղենը, կտավատի սերմերը, ընկուզեղենը, եգիպտացորենը, թեյը և ամբողջական ձավարեղենը:
Վրեժ Հովսեփյան