Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ եզրափակիչ կրկնելով 2004 թվականի եվրոյում գրացած հաջողությունը: Ահա վառ ապացույցը այն բանի, որ սպորտում լինում են անհաջողություններ: Բելգիայի հավաքականը մի քանի անգամ լավ խաղալով Պորտուգալիայի ընտրանուց պարտություն կրեց Ուելսի ընտրանուց, ովքեր երեկ պարտվեց պորտուգալացիներին. ինչ-որ պարադոքսալ երևույթ: Ֆուտբոլը այդպիսի խաղ է, որ մեկ ակնթարթում կարող է վճռել մի ամբողջ թիմի չակատագիր:
Պուրտուգալիա Ուելս հանդիպումը բավականին դիտարժան ստացվեց այն համատեքստում, որ թիմերի առաջատարները իրենց առջև դրված խնդիրները կատարեցին:
Պորտուգալիան խաղի հենց սկզբից էլ հասկացնել տվեց մրցակցին, որ ռիսկի չի դիմի և ապավինում է առաջատարների անհատական վարպետությանը' պաշտպանվել մեծ ուժերով իսկ հարմար առիթի դեպքում գնդակը հասցեագրել Ռոնալդուին և Նանիին, ովքեր էլ իրենց վարպետության շնորհիվ կեզրափակեն գրոհը գոլով: Նման բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենալ կազմում և չօգտվել այդ մարտավարությունից դա ուղղակի անմտություն կլիներ: Սա էր Պորտուգալիայի հավաքականի նշմարված մարտավարությունը, Ուելսն էլ իր հերթին ընդունելով մարտահարավերը փորձեց նույն կերպ խաղալ, բայց Ահարոն Ռեմզիի բացակայությունը զգացնել տվեց, առջևի գծում Գարեթ Բեյլի անցումներն ու փոխանցումները անարդյունք էին, ոչ ոք չկար վճռորոշ պահին նրան օգնելու համար, դա էր պատճառը, որ Բեյլը հաճախակի դիմում էր հեռահար հարվածների, որոնք ակնհայտորեն տհաճություն էին պատճառում պորտուգալացիների դարպասապահ Ռուի Պատրիսիուին: Մի խոսքով Պորտուգալիայի ընտրանին եզրափակչում է և սպասում է իր մրցակցին, ով կվորոշվի Գերմանիա-Ֆրանսիա հակամարտության արդյունքում:
Հ.Գ. Ռոնալդուն երեկվա խաղից հետո մրցարշարում խփած 9 գնդակներով կրկնեց լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Միշել Պլատինիի ռեկորդը:
Աշոտ Եսայան