ԱՎԾ-ն հայտնում է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանից արտահանումը նախորդ հունվար-մայիս ժամանակահատվածի համեմատ գրանցել է 20,1% ա՝ կազմելով 656,9 միլիոն ամերիկյան դոլար: Աճին հիմնականում նպաստել է դեպի Ռուսաստան արտահանումը, որն այս տարվա ընթացքում աճել է ուղիղ 2 անգամ և կազմել է 132,3 մլն. դոլար: Մյուս կարևոր արտահանման գործընկեր երկրներից արտահանման աճին նպաստել են նաև՝ դեպի Բուլղարիա արտահանումը, որը աճել է 67,3%-ով, դեպի Վրաստան արտահանումը՝ աճել է 50,7%-ով, դեպի Իրաք արտահանումը՝ աճել է 20,7%-ով:

 


Դեպի ԵՄ երկրներ Հայաստանից արտահանման տեսակարար կշիռը կազմել է 28,8%, իսկ դեպի ԱՊՀ երկրներ՝ 22%: Ռուսաստանը հանդիսանում է ամենախոշոր արտահանման երկիրը, որը կազմել է ամբողջ արտահանման 20,1%-ը: Երկրորդ խոշոր արտահանման երկիրը դա Բուլղարիան է՝ 10% մասնաբաժնով, ապա հաջորդում են՝ Գերմանիան- 8,8%, Վրաստանը- 8,7%, Իրաքը- 8,5%, Կանադան -6,8%, Իրանը- 5,1% և Չինաստանը- 5% տեսակարար կշիռներով:

 


Հայաստանից արտահանվող ապրանքների 56,2%-ը արտադրվում է Երևանում, իսկ 18,1%-ը Սյունիքում, որը հիմնականում հանքահումքային արտադրանքներ են: Ըստ ապրանքային բաժիների, արտահանման 27,8%-ը կազմել է հանքահումքային արտադրանքը, ապա պատրաստի սննդի արտադրանքը, որը կազմել է՝ 21,7%-ը: Դրանց հաջորդում են՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 19,3% և ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը՝ 13%-ը:

 

 

Անի Սանոսյան