Իլհամ Ալիևի՝ ներքին քաղաքականության մեջ որդեգրած ճանապարհը 2003-ից մինչ այսօր փոփոխության չի ենթարկվել: Այն, ինչպես Ալիևի իշխանավարության առաջին տարիներին, այնպես էլ մեր օրերում, ուղեկցվում են բռնություններով և նորանոր անհիմն կալանավորումներով:

 


2003թ. հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում տեղի ունեցած հերթական նախագահական ընտրություններում բազմաթիվ ընտրախախտումների հետևանքով նախագահ դարձավ Իլհամ Ալիևը: Այդ ընտրությունները, սակայն, ԵԱՀԿ դիտորդների կողմից որակավորվեցին որպես անարդար և խախտումներով լի:

 


Իլ. Ալիևը նախագահ ընտրվելու հենց առաջին օրվանից սեփական բնակչության հանդեպ որդեգրած բռնության և անարգանքի քաղաքականությունն արաջին անգամ ի ցույց է դրել 2003թ.-ի «հոկտեմբերի 15-16» դեպքերի ժամանակ: Այդ օրեին ընտրության արդյունքներից դժգոհ հազարավոր քաղաքացիներ խաղաղ ցույց կազմակերպելու նպատակով հավաքվել էին Բաքվի «Ազատության հրապարակում» (ԱՀ նախագահական նստավայրի դմիաց): Ցույցը ցվել է ամենակոշտ և անմարդային միջոներով: Արդյունքում մահացել է 3 անձ, այդ թվում՝ 1 անչափահաս: Ըստ որոշ տվյալների՝ ցույցին մասնակցել են 5 հազարից ավել քաղաքացի, որոնցից ավելի քան 1000-ը ձերբակալվել են: Ցուցարարների և ոտիկանների բախումների հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել նաև 50 ոստիկան:

 

Ցուցարարները հրկիզել են տարածքում գտնվող պետական ավտոմեքենաներ: Ալիևյան վարչակարգը շարունակել է հետապնդումները ցույցի մասնակից քաղաքացիների ու ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ նաև ցույցը ցրելուց հետո:

 

Աշոտ Մովսիսյան