Բրիտանական Jimmy Choo բրենդի ապրանքների վաճառքով զբաղվող ռուսաստանյան խանութներից մեկի կառավարիչ Լարիսա Շաբունինան Говорит Москва ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իրենց խանութից գնել է ոչ ամենաթանկարժեք կոշիկները։
«Մեր ապրանքանիշի կոշիկներն անհատական են ու հիմնականում թանկարժեք, իսկ Մեդվեդևի՝ մեր սրահից գնված կոշիկներով լուսանկարների տարածվելը հատուկ արձագանքի չի արժանացել», - մանրամասնել է Շաբունինան։
Աղբյուրը մանրամասնում է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակիցները Twitter-ում Մեդվեդևի նոր կոշիկների մասին հաղորդագրություն են հրապարակել, որում նշել են դրանց գինը՝ 50.000 ռուբլի։
Twitter-ի բազմաթիվ օգտատերեր աջակցել են վարչապետին՝ ասելով, որ նրան հարիր չէր լինի պատռված կեդեր կամ մուճակներ կրել։