Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվար-մայիս ամիսներին առևտրի ծավալների առումով ունենք անկում, սակայն եթե համեմատենք տարվա սկզբի ամիսների առևտրի ծավալների հետ, ապա հիմա վիճակը մի փոքր բարելավել է: Արդեն մայիսին առևտրի ծավալները ապրիլի համեմատ աճել են 5%-ով: Այս ամենի հետ մեկտեղ բնակչության գնողունակության անկման պատճառով շարունակվում է անկում գրանցել մանրածախ առևտուրը, որը կազմել է 4,2%, սակայն աճ են գրանցել մեծածախ առևտուրը՝ 5,2% և ավտոմեքենաների առևտրի ծավալները՝ 10,7%-ով:
Ինչ վերաբերվում է ծառայությունների ոլորտին՝ առաջին 5 ամիսների ընթացքում այստեղ պատկերը այսպիսին է. գրանցված աճին հիմնականում նպաստել են՝ մշակույթը, զվարճությունները և հանգիստը ներկայացնող ծառայությունները՝ 41,7%-ով, անշարժ գույքի հետ կապված գործառնությունները՝ 5% և տրանսպորտային ծառայությունները՝ 25,3%-ով: Կարևորագույն նշանակություն ունեցող տեղեկատվության և կապի ոլորտը ունեցել է չնչին 0,9% աճ:
ԱՎԾ-ը տվյալներում կան նաև նաև հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցուցանիշներ, ըստ որոնց 2015 թվականին այս ոլորտի հասույթը կազմել է 33,9 մլրդ. դրամ: Հասույթի 90%-ը կամ 30,3 մլրդ. դրամը ապահովել է Երևանը: 2015 թ.-ին ավելացել է նաև հյուրանոցների և հյուրանոցային տնտեսությունների թիվը Հայաստանում՝ 50 միավորով, կազմելով 449 օբյեկտ, որից 314-ը կենտրոնացված է Երևանում:
Մարինա Ներսեսյան