Դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, ով ամիսներ առաջ էր նշանակվել Շիրակի մարզպետ, Գյումրիում լրագրողների հետ զրույցում խոսել է Արթիկում տեղի ունեցած հեղեղումների մասին:


Մարզպետի խոսքերով Արթիկում դպրոցի կամ մանկապարտեզի փլուզում տեղի չի ունեցել, իսկ վերականգնողական աշխատանքները քաղաքում ընդանում են օր ու գիշեր:


Իհարկե շատ լավ է անել ականջահաճո հայտարարություններ, սակայն իրավիճակին ծանոթանալու դեպքում, կարելի է ենթադրել, որ Սիմոնյանը լրիվ այլ քաղաքի մասին է խոսում, քանզի Արթիկում այդ աշխատանքները նկատելի չեն:


Միգուցե այլ քաղաքում նույնպես տեղի է ունեցել ջրհեղեղ և խոսքը դրա մասին է: Ինչևէ, լավ կլինի, որ մարզպետի ասած աշխատանքները իրոք կատարվեն և հնչած հայտարարությունները չլինեն բուտաֆորիկ և դատարկ:


Սիմոնյանն այնպես ժիր և նախաձեռնողական ոճով է գլուխ գովում Արթիկի թեմայով, կարծես ամբողջ օրը թևերը քշտած աշխատում է վնասները վերականգնելու համար:

 

Ալիսա Մանուկյան