Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը Էսկիշեհիր նահանգ մեկնելուց առաջ հայտարարել է ,որ Ստամբուլի միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչության հետ առնչություն ունեցող 29 մարդ է ձերբակալվել:


Յըլդըրըմը նաև հետաքրքիր պատասխաններ է հնչեցրել լրագրողի այն հարցին թե ինչ հարաբերությունների մեջ են այսօր Իսրայելի և Ռուսաստանի հետ:
Իսրայելի մասով ասել է.


«Գազացիները Ռամադանի տոնը անցկացնում են Թուրքիայից ուղարկվող օգնության շնորհիվ»:
Իսկ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մասին ասել է.
«Ռուսաստանը մեր հարևանն է: Կարճ ժամանակ ընդհատվել էին մեր հարաբերությունները, բայց հիմա կրկին ակտիվացել են : Մենք միշտ ասում ենք՝ բարեկամությունը պատերազմին կհաղթի »:

 

Կարեն Հովհաննիսյան