Ադրբեջանում ամերիկյան դեսպանատան աշխատակիցը ԱՄՆ-ի անկախության 240-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ երգել է ադրբեջանի պետական հիմնը: ադրբեջանի լրատվականներն էլ տեղը տեղին տարածել են այս տեսանյութը: Ալիևի պատվիրած շոուն հստակ հասկացնել է տալիս, որ ԱՄՆ երբեք ու երբեք հանդես չի գա Ադրբեջանի դեմ, թե ԼՂՀ կարգավորման գործընթացում, թե առհասարակ:
Դժվար թե դեսպանատան աշխատակիցը ինքնագլուխ, նման որոշում կայացներ, ամենայն հավանականությամբ, եթե ոչ նախագահական ապա գոնե պետքարտուղարի կարգավիճակով «դաբռո» եղել է: Անբարոյականության գագաթնակետն է, երբ մի պետություն երկու լարի վրա է խաղում, մի օր մեկին եղում է մյուսին դեղում, մյուս օրը ընդհակառակը և սա կոչվում է քաղաքականություն:
Աշոտ Եսայան