Ովքեր Իսրայելում ծանոթներ ունեն, իրենց ասեք, որ Կնեսեթի դիմաց խնդրանքներով լեցուն ցույցեր չանեն: Ասեք, որ իրենց արժանապատվությամբ պահեն:
Չճանաչելու դեպքում' չբողոքեն, իսկ ճանաչելու դեպքում' քոչարի չպարեն:
Ճանաչումը հենց հերաներին է պետք, իսկ չճանաչելն իրենց պրոբլեմն է:
Ցույց անող են, թող Ադրբեջանին զենքեր չվաճառելու համար ցույցեր անեին, իսկ եթե անող չեն, թող ճանաչման հարցում էլ չանեն ու հիշեն, որ իսրայելական զենքերից հայկական զինվորներ են զոհվում: Հույս ունեմ, որ ճանաչման դեպքում էլ Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես շնորհակալություն չի հայտնի:
Եթե Հայաստանում արտգործնախարարություն կա, թող դա տեղի համայնքին ու եկեղեցուն բացատրի:
Ցանկալի կլինի, որ Կնեսեթի դիմաց ոչ մի հայ ու հայկական դրոշ չլինի: Թող ադրբեջանցիները Կնեսեթի դիմաց ցույցեր անեն ու տխմար վիճակում հայտնվեն:
Արժանապատվությունն ավելի կարևոր է, քան Կնեսեթի կողմից Ցեղասպանության ճանաչումը:
Ստեփան Դանիելյան