Անցած գիշեր Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում կանխվել է հավանական ահաբեկչության փորձ: Թուրքիայի հետախուզությունը ստացել էր օպերատիվ տեղեկատվություն, որ Աթաթաթուրքի անվան միջազգային օդանավակայնում երկու օտարերկրացի ԻՊ-ի մահապարտ ահաբեկիչներ պատրաստվում են իրականացնել ահաբեկչություն:
Օդանավակայնում իրականացվել է անձերի ստուգում, տեսադաշտում հայտնված Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիների մոտից հայտնաբերվել է պայթուցիկներ, ղրղզական և ռուսական անձնագրեր, իսկ երրորդ անձին փոխանցելու համար չորս ջերմային հեռադիտկաներ, որոնք նախատեսված են դիպուկահարների համար: Պարզվել է նաև , որ ահաբեկիչները Թուրքիայի տարածքով Իրաք կամ Սիրիա են ցանկացել անցկացնել հինգ անչափահաս երեխաների, որոնց հավաքագրել են ԻՊ-ի համար:
Կարեն Հովհաննիսյան